Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են երկկողմ ձևաչափով․ միջնորդներին գործընթացից դուրս են թողնում

Մանրամասներ
նիկոլ Փաշինյան Ալիև

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությանը․

«32 հայ զինծառայողի ազատ արձակումը անշուշտ լավ ու ուրախալի լուր է, անգամ, երբ դա արվել է մարդասպան ադրբեջանցի դիվերսանտների ազատ արձակման հաշվին: Բարի վերադարձ մեր զինծառայողներին

Բայց կա մի վտանգավոր միտում, սա արվել է երկկողմ ձևաչափով ու սա միջնորդներին, այդ թվում՝ Վաշինգտոնին ու Բրյուսելին գործընթացից դուրս թողնելու սկիզբ է: Այսինքն՝ Փաշինյանը առաջին քայլերն է անում բանակցային նախկին տրամաբանությունից հրաժարվելու ճանապարհին: Ալիևն էլ պատրաստ է նման «զիջման», որպեսզի Փաշինյանը դա որպես հաջողություն մատուցի հանրությանը:

Սա, հիմա աննկատ կանցնի, քանի որ լուրն ուրախալի է, բայց այդ երկկողմ բանակցությունների հետևանքները շատ ծանր են լինելու Հայաստանի համար: Շատ ուրախությամբ կուզեի սխալված լինել»,- գրոլ է Հայրապետյանը։