Ռաիսին ժամանել է Մոսկվա

Մանրամասներ
Ռաիսի Մոսկվա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Ջալալին նշել է, որ արագ փոփոխվող իրադարձությունների համատեքստում Իրանի նախագահի այցը և Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությունը «կարևոր ներդրում ունի նոր աշխարհակարգի ձևավորման գործում»։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայում Պուտինի և Ռաիսիի բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն հիմնական միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։