ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Աբու Դաբի և Էր Ռիադ մեկնող Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը ուղեկցվել է ռուսական Սու-35Ս կործանիչներով, քանի որ պետության ղեկավարը գտնվել է անհանգիստ տարածաշրջանում, ուստի ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ ապահովելու նրա անվտանգությունը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Տարածաշրջանը անհանգիստ է, եթե ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան կայուն, անվտանգ երկրներ են, ապա շրջակա միջավայրը, հարակից տարածաշրջանը, անշուշտ, լի է վտանգներով և անկանխատեսելիությամբ, հետևաբար, բնականաբար, ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի պետության ղեկավարի անվտանգությունը»,- ասել է Պեսկովը։
Ինչպես են կործանիչներն ուղեկցել Պուտինի ինքնաթիռն ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում. VIDEO
Մանրամասներ
![պուտին](/sites/default/files/styles/original_scaled/public/2023-12/%D5%AF%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%20%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%20%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC.jpg?itok=Fpgx681K)
0Comments