Ռեալը կփորձի ձեռք բերել Մբապեին

Մանրամասներ
Մբապե

Հունվարի 1-ից, եթե ֆրանսիացին մինչ այդ չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, մադրիդյան ակումբը կփորձի բանակցել տրանսֆերի շուրջ։

Մադրիդի «Ռեալը» կապ կհաստատի Մբապեի մոր և գործակալ Ֆայզա Լամարիի հետ և խաղացողին 15 օր ժամանակ կտա որոշում կայացնելու համար։ Իսպանական ակումբն այլևս չի պատրաստվում երկար բանակցություններ վարել։ Մբապեն մինչև հունվարի 15-ը պետք է պատասխանի՝ ընդունո՞ւմ է առաջարկը, թե՞ ոչ։

«Ռեալն» այլևս չի ապավինի բանավոր պայմանավորվածություններին և մտադիր է փաստաթղթավորել գործարքը: Հավանաբար, խոսքը նախնական պայմանագրի և ամռանը անվճար տրանսֆերի մասին է։

Եթե Մբապեն չպատասխանի առաջարկին մինչև հունվարի 15-ը, Մադրիդի «Ռեալը» կանցնի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու տարբերակին։ Նշվում է, որ նորվեգացին ընկերություն է անում կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հետ, որի հետ միասին խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»։ Բացի այդ, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը տուն ունի իսպանական Մարբելյա քաղաքում։