«Կանայք տարիքի հետ ավելի սեքսուալ են դառնում, փորձառությունները հարստանում են»․ Ջենիֆեր Լոպես․ Վիդեո․ Ֆոտո

Մանրամասներ
Дженнифер Лопес

Ջենիֆեր Լոպեսը գնահատում է գեղեցկությունը, որը գալիս է տարիքի հետ։ «Elle» ամսագրի «Կանայք Հոլիվուդում» համարում 54-ամյա Լոպեսն իր կարծիքն է հայտնել տարեց կանանց համար հասանելի դերասանական դերերի աճող թվի մասին:

«Մարդիկ հասկացել են, որ տարիքի հետ կանայք ավելի սեքսուալ են դառնում: Այս ամենը շատ գեղեցիկ է եւ գրավիչ, ոչ միայն ֆիզիկապես, այլեւ՝ ներքուստ… գեղեցկություն, որը ձեռք ես բերում հասուն տարիքում, իմաստություն, որը եւս գալիս է տարիքի հետ»։

Երգչուհին նաեւ նշել է, որ ուրախ է տեսնել, որ Հոլիվուդում փոխվում են չափանիշները, ինչը ստիպում է կանանց իրենց գնահատված զգան, անկախ տարիքից: «Ամեն ինչ շատ է փոխվել, եւ ես կարծում եմ, որ սա տեղին է»,-ասել է նա,-«Երբ դու մեծանում ես, քո փորձառությունները հարստանում են, եւ դու ավելի շատ բան ես ունենում առաջարկելու: Այն միտքը, թե «30-ն անց կնոջը դիտարկելու մեջ արժեքավոր ոչինչ չկա», ծիծաղելի է: Ես միշտ ունեցել եմ այլ մտածելակերպ՝ որ ոչ ոքի թույլ չեմ տա ինձ արկղի մեջ դնել, անկախ նրանից, թե որտեղ եմ ծնվել, որտեղից եմ, քանի տարեկան եմ, եւ նման բաներ: Ինձ համար սահմաններ գոյություն չունեն»։

1

1

1

1

1