Երեք երկրի ղեկավար հրաժարվել է Լուկաշենկոյի հետ լուսանկարվել Դուբայի համաժողովում

Մանրամասներ
լուկաշենկո

Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են լուսանկարվել իրենց բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Դուբայում կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի COP28 համաժողովի ժամանակ, հայտնել է Լիտվայի առաջնորդ Գիտանաս Նաուսեդայի մամուլի ծառայությունը:

«Սա ընտանեկան լուսանկար է։ Լուկաշենկոն կապ չունի այն ընտանիքի հետ, որին մենք ցանկանում ենք պատկանել»,- ասել է Լիտվայի նախագահը Delfi գործակալությանը։ Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահի հետ «ուս ուսի կանգնելը կեղծավորություն կլիներ»։