58-ամյա մոդել Պաուլա Պորիզկովան կիսամերկ հայտնվել է Elle Czech ամսագրի շապիկին

ՖՈՏՈ
Պաուլա Պորիզկովա

58-ամյա մոդել Պաուլա Պորիզկովան կիսամերկ հայտնվել է Elle Czech ամսագրի շապիկին։

Նա ֆոտոշարքն անվանել է «հատուկ»։ «Այս տարի ես շատ շապիկների վրա եմ հայտնվել, որոնցով շատ հպարտ եմ, բայց այս մեկն առանձնահատուկ է»,-գրել է նա Instagram-ում,-«Այո, ես կիսամերկ եմ, բայց մաշկիս արծաթե ներկը նման է զրահի։ Արծաթը ցրում է խավարը եւ արտացոլում լույսը՝ թույլ տալով ինձ զգալ ամեն ինչ»։

Նա պատմել է, որ չի ամաչում մերկ լուսանկարվելիս՝ հավելելով. «Ես երբեք ստիպված չեմ եղել ամաչել իմ կամ ուրիշի մերկ մարմնից։ Այսպիսով, երեւի պարզ է, որ սա արվում է իմ ընտրությամբ, դա ինձ իրականում ստիպում է հզոր զգալ․ զգալ, որ թաքցնելու ոչինչ չունեմ: Սա իմ ուժն է:

Այս լուսանկարում ես տեսնում եմ մի կնոջ, ով չի ամաչում լինել այնպիսին, ինչպիսին կա: Կին, ով հրաժարվում է ամաչելուց»,-նշել է նա։