Թուրքիայի հարյուրամյակը լինելու է կանանց դար. Էրդողան

Մանրամասներ
Էրդողան

Թուրքիան կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը դարձրել է քաղաքականության առաջնահերթություն։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Միաժամանակ՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկրում ընտանիքի ինստիտուտի վրա բոլոր հարձակումները կապ չունեն կանանց իրավունքների պաշտպանության հետ։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում մշտապես թարմացվում է երեխաների և կանանց նկատմամբ բռնության մասին օրենսդրությունը, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ նոր կանոնակարգով ստեղծված Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համակարգող խորհուրդը կիրականացնի հանրապետության հարյուրամյակին վայել գործունեություն։

Թուրքիայի ղեկավարը նշել է հասարակության բոլոր շերտերի կողմից բռնության դեմ պայքարում համերաշխության կարևորությունը։ «Մենք բոլորս միասին կկառուցենք Թուրքիա՝ առանց բռնության։ Թուրքիայի հարյուրամյակը լինելու է կանանց դար»,- եզրափակել է Էրդողանը։