Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 9 թուրք զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, կործանվել է Cougar տեսակի ուղղաթիռը, որը Բինգյոլից ուղևորվելիս է եղել Դատվան: Թռիչքը մեկնարկել է ունեցել 14:55-ին, ուղղաթիռի հետ կապը կորել է 15:25-ին:
Որոնումներ են սկսվել CN-235 ինքնաթիռով և անդաչուներով: Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:
Վթարի զոհերից մեկը դարձել է Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըգի ութերորդ կորպուսի հրամատար, գեներալ Օսման Էրբաշը:
Թուրքիայում զինվորական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ, որոնց թվում՝ ցամաքային ուժերի գեներալը
Մանրամասներ
0Comments