Ինչու է Պոլսի Հայոց պատրիարք Մաշալյանը գալիս Հայաստան

Մանրամասներ

Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է պատրիարքարանը։

«Այսօր ուշ գիշեր Սահակ Մաշալյանը կլինի հայրենիքում`մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին»,- ասվում է Պոլսի պատրիարքարանի հաղորդագրության մեջ։

Մարաշլյանը Թուրքիա կվերադառնա հունիսի 13-ին։

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։