ՈՄԱ-ն շարունակում է իր գործունեությունը, իսկ «Գմբեթ-2»-ի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են` եղանակային պայմաններից ելնելով․ ՈՄԱ-ն հերքում է տարածել

Մանրամասներ
ՈՄԱ  «Գմբեթ-2»  ՈՄԱ

ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ–ն հերքել է մամուլում այսօր հրապարակված «ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել» վերտառությամբ հոդվածում տեղ գտած լուրերն այն մասին, թե իրենք գումար են հավաքել ու «Գմբեթ-2» ծրագիրը չեն իրականացրել։ Հերքումը ներկայացնում ենք ստորև․

«Մամուլում այսօր հրապարակված «ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել» հոդվածում առկա վերնագիրը որևէ աղերս չունի իրականության հետ, ինչպես նաև վերնագիրը շինծու և մանիպուլյացնող է։

Թուրքիայի ջրաղացին անգիտակցաբար ջուր լցնող «Ժողովուրդ» օրաթերթի վերոնշյալ հոդվածում ոչ միայն աղավաղված է իրականությունը, այլև ՈՄԱ-ի մամուլի խոսնակի պատասխանն այն հարցին՝ արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, թե գումար են հավաքել ու «Գմբեթ-2» ծրագիրը չեն իրականացրել, ներկայացված է մանիպուլյացնող վերնագրից հետո։

Հարգելի' հայրենակիցներ, ՈՄԱ-ականներ, ազգ-բանակ գաղափարախոսության կրողներ և պայքարողներ, ՈՄԱ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը, իսկ «Գմբեթ-2»-ի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են` եղանակային պայմաններից ելնելով, այնինչ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են (կից` լուսանկարներ և տեսանյութ, լուսանկարներն արվել են տարբեր բնակավայրերում, 21.11.2023 թ.` ժամը 15:40-ին):

Խնդրում և պահանջում ենք զոհ չդառնալ թշնամու քարոզչությանը ոչ գիտակցաբար օգնող, մանիպուլյացնող, սադրող և մեզ խանգարող վերնագրերին, որոնք մեծ լսարան և շատ դիտումներ ապահովելու համար են արվում, քանզի այդ կերպ վնասում եք մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացմանը, ձեր, ձեր ընտանիքի, երեխաների և մեր բոլորիս անվտանգության ապահովմանը:

Հ.Գ. Առաջիկա օրերին ՈՄԱ-ի էջում կհրապարակվեն ընթացիկ կադրեր տարբեր բնակավայրերում իրականացվող նախապատրաստական աշխատանքներից»։