ՀԱՊԿ-ն օկուպացված է, պիտի հայտարարի՝ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ 200 քառ.կմ տարածքից․ Մարուքյան

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
ալիև արցախ զինտեխնիկա

«44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում օգնություն ստանալու համար։ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարցեր է բարձրացրել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ներխուժման ժամանակ»,- այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«ՀԱՊԿ-ը կապ չունի Լաչինի միջանցը չպահելու հետ։ ՀԱՊԿ-ը հայտարարություն չի ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ին․ այն ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ փաստաթուղթն ամբողջությամբ տապալվել է, չի իրականացվել և այս պահին գործող չէ», - հայտարարել է Մարուքյանը:

Ըստ հատուկ հանձնարարություններով դեսպանի՝ հիմա ՀԱՊԿ-ն օկուպացված է՝ ՀԱՊԿ-ի 200 քառ.կմ տարածքը (Ադրբեջանի կողմից գրավված Հայաստանի տարածքները-խմբ.) օկուպացված է․ «Եվ հիմա կամ ՀԱՊԿ-ը պետք է հայտարարի, որ Ադրբեջանը պետք է դուրս գա այդ 200 քառ.կմ տարածքից, կամ պետք է ընդունի, որ ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները։ Եվ մենք մեր որոշումը կկայացնենք», - ասել է Մարուքյանը։ 

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում