Տղամարդը կրակ է բացել մետրոյի նախասրահում

Մանրամասներ
4

Մոսկվայի մետրոյի «Ռյազանսկի պրոսպեկտ» կայարանի նախասրահում տղամարդը կրակ է բացել: Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին, հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։

«Հարձակվողը սկսել է կրակել պոմպային որսորդական հրացանից», - պատմել է աղբյուրը:

Տղամարդուն արագ բերման են ենթարկել։ Նրա խոսքով՝ ինքը կրակելով ցանկացել է վախեցնել դիմացինին։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։  Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։