Թուլացեք և հաճույք ստացեք, ես դեռ նոոր նոր եմ սկսում

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․

«Զարմանում եմ, որ նույն շրջանակները, ովքեր 2016-ին, 2017-ին, 2018-ին, 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին շատ ինտենսիվ սպառնալիքներ էին հնչեցնում իմ անձի, իմ անվտանգության վերաբերյալ, դեռ չեն հասկացել, որ դա իմ վրա չի ազդում ու չի ազդելու: Եթե ազդեր՝ ես հիմա ես չէի լինի, իսկ դուք ձեր ծակերում թաքնված չէիք լինի:

Ի դեպ, ասեմ, որ հակառակը՝ որքան նման ստոր բաներ են արվում, այնքան համոզվում եմ, որ ամեն բան ճիշտ եմ անում, կարծես ազդակ լինի, որ հարվածս հասել է նպատակակետին և մրմուռը ձեզ հանգիստ չի տալիս:

Թուլացեք և հաճույք ստացեք, ես դեռ նոոր նոր եմ սկսում»։

Ալեն Սիմոնյան