Եթե Գրանադայի թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, կասեի, որ հավանականությունը` մինչև տարեվերջ կստորագրվեր խաղաղության պայմանագիրը 70%-ից բարձր է. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պատասխանեց հարցին, թե ինչ տվեց Գրանադան:

Ըստ Փաշինյանի՝ Գրանադան մեզ տվեց երկու կարևոր հայտարարություն:

«Առաջինը՝ քառակողմը, երկրորդը՝ երկկողմը։ Սրանով արձանագրում արվեց՝ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման կոնսենսուս կա։ Երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը արձանագրեցին այս փաստը»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետի խսքով՝ Գրանադայի հանդիպման գլխավոր թերությունն այն էր, որ չկար Ադրբեջանի ստորագրությունը, հանդիպումը ոչ թե հնգակողմ էր, այլ քառակողմ:

«Եթե Գրանադայի թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը կասեի, որ հավանականությունը, որ մինչև տարեվերջ կստորագրվեր խաղաղության պայմանագիրը 70 տոկոսից բարձր է»,- արձանագրեց նա: