ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար․ ԱԳՆ խոսնակ

Մանրամասներ
Ռուբեն Վարդանյան

ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։

ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը», - նշել է ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։ Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու։

Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։