Փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել. միակ մտահոգությունը, որ հնչել է՝ ՀՀ զինված ուժերի մասին հիշատակումն էր. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
ալեն

ԼՂ իշխանությունների եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել, մեր կողմից չի հաստատվել, մեր կողմից ինչ-որ ձեւով, նույնիսկ  խորհուրդ չենք տվել: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բոլորս գիտեինք եւ Ադրբեջանը այդ մասին բաց խոսել էր, որ նախագահի ընտրությունն իրենց համար բավական ծանր   եւ սադրիչ գործողություն է եւ Արցախի իշխանությունները, կամ այն մարդիկ, որոնք իշխանության մեջ էին, այդ թվում նախկին  նախագահները, անկեղծ ասած ես էլ չգիտեմ, թե ով է եղել այնտեղ, այդ  որոշումը կայացրեցին: Հետագայում այն փաստաթուղթը, որի մասին պարոն Իշխանյանը խոսել է, մենք դա տեսել ենք, միակ զանգը եւ խոսակցությունը, որը որ տեղի է ունեցել, դա վարչապետի կողմից այն արտահայտութունն է եղել, որ մեր համար մտահոգիչ եւ անընդնունելի է, որ այդ փաստաթղթի մեջ նշված է Հայաստանի զինված ուժեր  եւ վարչապետն  ասել է, որ դա մեր համար անընդունելի է  եւ այնտեղից պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, այս փաստաթուղթը հայտարարություն է լինելու եւ այնուամենայնիվ մեր կողմից կրկնվել է: Բայց փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել, մեր կողմից չի հաստատվել, մեր կողմից ինչ-որ ձեւով, նույնիսկ  խորհուրդ չենք տվել»,- ասել է նա:

Հարցին, թե ասել են իրենք Արցախի իշխանություններին, որ այս պահին նպատակահարմար չէ իշխանափոխությունը, քանի որ հարձակում կլինի Ադրբեջանի կողմից, Սիմոնյանն ասաց, որ որեւէ գործողություն, որ պարտադրողաբար կլիներ, չի արվել,. Արցախի իշխանությունները այդ նույն տեղեկություններըն ունեցել են եւ հաճախ այդ տեղեկությունները իրենք են փոխանցել. «Կրկնում եմ՝ նույնիսկ խորհուրդ բառը ՀՀ իշխանությունների կողմից չի հնչել»:

 Անդրադառնալով, որ այսօր Երեւանում ընդդիմադիրները իշխանություններին են մեղադրում կատարվածում, նա ասաց, որ նրանք այդքան էլ դրա հետ կապ չունի, այլ արտաքին ուժերի հրահրմամբ է տեղի ունենում եւ մեծ սատարում ունեցող գործընթաց է:

«Ես այդ քաղաքացիներին խնդրում եմ չդառնալ այլ երկրի գործընթացի մասնակից, այդ գործընթացը որեւէ կապ չունի Հայաստանի շահերի հետ եւ առաջարկ չունի»,-ասաց նա: