Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 4-ին Սոչիում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունները կանցկացվեն երկուշաբթի օրը Սոչիում»,- ասել է Դիմիտրի Պեսկովը։
Միաժամանակ լրատվամիջոցներում հաղորդվում է, որ Էրդողանի վարչակազմը հաստատել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչի այցի մասին տեղեկությունը, թեպետ Անկարան դեռ չի հաստատել ամսաթիվը։
Ինչպես եւ սպասվում էր, հանդիպմանը Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն ՄԱԿ-ի կողմից աջակցվող «Սեւծովյան հացահատիկի համաձայնագրի» վերականգնման հարցը։ Քննարկվում է նաև բնական գազի էժան մատակարարումների հասանելիությունը։
Սա կլինի Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարների առաջին հանդիպումը «Հացահատիկի համաձայնագրից» հետո։ Թուրքիայի նախագահը վերջին անգամ Ռուսաստան էր այցելել մեկ տարի առաջ։ Հանդիպումը կայացել է Սոչիում 2022 թվականի օգոստոսի 5-ին։
0Comments