Իմ վրա ինչի՞ ես գոռում, ասում եմ՝ ոչ մի գարաժ ստեղ չի սարքվելու․ Ավինյանը՝ տիկին Ջուլիային

Մանրամասներ
6

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

«Սիրելի երեւանցիներ, սիրելի Մալաթիա- սեբաստիացիներ, բոլոր վարչական շրջաններում շրջայցի ժամանակ մեր քաղաքացիները ասում էին՝ սարքեք մեր կոյուղին, սարքեք մեր բակը, մեր դպրոցը, տրանսպորտի վիճակը փոխեք: Եւ էն ինչ ասել են մեզ երեւանցիները, լինի Նոր Նորքում, լինի Նորք Մարաշում, լինի Նուբարաշենում, ամենահեռավոր հատվածներում, մենք դա դարձել է մեր ծրագիր: Այս մաեն ինչը, որ մենք անում ենք, իմացեք, ձեր պահանջով է լինում եւ հետեւապես՝ ասեք, կանենք»,- ասաց նա:

Բնակիչներից մեկը  բողոքեց, որ երիտասարդ տղաները կոտրում են ծառերը, ցանկանում են ավտոտնակ սարքել այդ վայրում, ինչին Սվինյանը պատասխանեց, որ ոչ մի գարաժ չի լինելու:

«Իմ վրա ինչի՞ ես գոռում, ասում եմ՝ ոչ մի գարաժ ստեղ չի սարքվելու: Տիկին Ջուլիա ջան, ոչ մի հատ գարաժ չի սարքվելու, իմացի, բակը ծառայելու է որպես բակ»,-ասաց Ավինյանը: