Ես չեմ կարող պատկերացնել, որ դա Պուտինն է արել, որ Պուտինն է մեղավոր․ Լուկաշենկոն՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին

Մանրամասներ
Պուտին Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը, ասել է, որ չի կարող ասել, թե ով է դա արել, բայց չի կարող պատկերացնել, որ մեղավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Չեմ կարող ասել, թե ով է դա արել: Ես նույնիսկ մեծ եղբորս փաստաբանը չեմ դառնա: Բայց ես ճանաչում եմ Պուտինին: Նա խոհեմ, շատ հանգիստ և նույնիսկ դանդաղկոտ մարդ է, երբ որոշումներ է կայացնում այլ, ոչ այնքան բարդ հարցերի շուրջ: Չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր։ Չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Sputnik Բելառուսը։

Լուկաշենկոն նշել է, որ շատերն այժմ փորձում են աղետի պատասխանատվությունը «կախել» Ռուսաստանի նախագահի վրա։ Բայց, բելառուսական պետության ղեկավարի խոսքով, Ռուսաստանի ղեկավարը բացարձակապես կապ չունի դրա հետ։