Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը և տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է․ ՊԲ

Մանրամասներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու  միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել:

Հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր  այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է: