Զորքերը պատրաստ են տարբեր սցենարների

Մանրամասներ

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը չի կասկածում, որ Բելառուսի սահմանին սադրանքները կկրկնվեն և հայտարարում է, որ զորքերը պատրաստ են տարբեր սցենարների։

«Վագներականների» տեղաշարժը Բելառուսում լուրջ մարտահրավեր է անվտանգության տեսանկյունից»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ այս հարցը լայնորեն քննարկվել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Մեր դիրքորոշումը պարզ է: ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցները պատրաստ են անմիջապես արձագանքել ցանկացած ագրեսիայի»,- ընդգծել է նա։

Հարցին, թե արդյոք բելառուսական կողմի սադրանքները կկրկնվեն ու կուժեղանան, նա պատասխանեց, որ դրանում կասկած չկա։

Բլաշչակը նաև նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես հետևում է իրավիճակին և ամեն ինչ անում է լեհերի անվտանգությունն ուժեղացնելու համար։ Նման քայլերի թվում նա նշեց զորամասերը դեպի արեւելք տեղափոխելը, պաշտպանական գծի ուժեղացումը, զինվորականների թվի ավելացումը։

Լեհաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ լեհ զինվորականները պատրաստ են տարբեր սցենարների և համարժեք պատասխան կտան սպառնալիքին։

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը օգոստոսի 10-ին հայտարարել է, որ Լեհաստանը ծրագրում է 10 հազար զինվոր ուղարկել Բելառուսի հետ սահման։