100,000 դոլար շահում՝ ամպրոպի և զուգարան գնալու շնորհիվ

Մանրամասներ

Թոմասվիլի բնակիչ Զաքարի Շարփը վիճակախաղում 100.000 դոլար մրցանակ է շահել ամպրոպի և զուգարան գնալու շնորհիվ, գրում է NC Lottery-ն, փոխանցում է news.am-ը։

Շարփը հանգստյան օրերին մեկնել է մեկ այլ քաղաք՝ կնոջ և երեխաների հետ՝ ներկա գտնվելու ռոք երգիչ Պոստ Մելոնի համերգին։

Համերգի ընթացքում հորդառատ անձրև է տեղացել, ինչի պատճառով ընտանիքը հետաձգել է տուն մեկնելը: Շարփը դա համարում է իր հաղթանակի հիմնական պատճառներից մեկը, քանի որ ուշացումը հանգեցրել է նրան, որ նա վերադարձել է շատ ավելի ուշ, քան ի սկզբանե ծրագրել էր:

Ընտանիքով տուն գնալիս նրանք կանգ են առել զուգարանից օգտվելու, և Շարփը գնել է մի քանի Black Titanium ակնթարթային վիճակախաղի տոմսեր:

Շարփն ասել է, որ իր առաջին տոմսով շահել է 300 դոլար, բայց երկրորդից հետո խոսելու ունակությունը կորցրել է:

«Երբ ես քերեցի այն, քիչ էր մնում ուշաթափվեի», - ծիծաղել է նա: -Ես բառացիորեն կորցրել էի ծոսելու ունակությունը։ Մենք բոլորս այդ վիճակում էինք»:

Շարփը երկուշաբթի  ժամանել է վիճակախաղի կենտրոնակայան՝ ստանալու իր մրցանակը և, նահանգային ու դաշնային հարկերը վճարելուց  հետո, տուն է տարել 71,259 դոլար:

Նա ասել է, որ նախատեսում է օգտագործել իր շահումը ուսման վարձը վճարելու, հաշիվները սպասարկելու, մի քիչ էլ «սեւ օրվա» համար հետ գցելու նպատակով։