Ես էլ եմ ծխող եղել․ Փաշինյան

Մանրամասներ

Կառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարարն ասաց, որ Ամերիկյան համալսարանի անցկացրած հարցումների արդյունքում ծխողների շրջանում ունենք քանակային փոփոխություն:

Արձագանքելով ծխելու թեմային՝ ՀՀ վարչապետն ասաց.

«Ես էլ եմ ծխող եղել ու չեմ հիշում, որ դժգոհ մնամ, որ էդ օրը քիչ ծխեցի, հակառակը, ծխողները դժգոհ են լինում, որ էդ օրը սովորականից շատ են ծխում:

Այսինքն՝ ոչ մի ծխող գիտակցորեն երբեք չի ուզում ավելի շատ ծխել:

Չկա տենց մարդ, որ ասի՝ էսօր մի տուփ եմ ծխում, ոնց անեմ՝ երկու տուփ ծխեմ»: