Մասկը կփոխի Twitter-ի տարբերանշանը. «Հրաժեշտ բոլոր թռչուններին»

Մանրամասներ

«Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»: Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ սոցցանցի տարբերանշանը փոխվելու է:

Մեկ այլ գրառման մեջ էլ միլիարդատերը նշել է. «Եթե այսօր երեկոյան հրապարակվի բավական լավ X տարբերանշան, մենք վաղը այն կներկայացնենք համաշխարհային մասշտաբով»: