Զգալի բարձրացել է Ռուսաստանում ավտոմեքենաների սպասարկման արժեքը

Մանրամասներ

2023թ. հունվար-մայիսի ընթացքում ավտոմեքենաների տեխսպասարկումը Ռուսաստանում զգալիորեն թանկացել է։ Այս մասին տեղեկացրել է «Российская газета»-ն։

«2022թ. աշխարհաքաղաքական իրավիճակի սրումից հետո Ռուսաստանում ավտոմեքենաների տեխսպասարկման արժեքը 50 տոկոսով թանկացել է պահեստամասերի գների աճի պատճառով, որոնց մատակարարները հրաժարվել են  ռուսաստանցի դիլերների հետ գործընկերությունից։ Սակայն շուկայում դրանց անալոգների հայտնվելուց հետո իրավիճակը կայունացել է։ Բայց նորոգման աշխատանքները թանկացել են 21 տոկոսով։

Այսօրվա դրությամբ տեխնիկական սպասարկման արժեքի բարձրացման նախադրյալներ չկան։ Պահեստամասերի դեֆիցիտ է միայն թանկ մեքենաների հատվածում, մնացած դեպքերում օգտագործվում են անալոգային պահեստամասեր, որոնք ներկրվում են զուգահեռ ներմուծման օգնությամբ։ Սակայն պահեստամասերի արժեքը տարեվերջին կարող է բարձրանալ 2-5 անգամ լոգիստիկ ծառայությունների գնի աճի պատճառով՝ կախված արտադրողների գնագոյացման քաղաքականությունից եւ լոգիստիկ շթղայի մասնակիցների թվից»,- նշել է Fresh մարքեթփլեյսի սպասարկման գծով տնօրեն  Ալեքսանդր Նոսկոն։

«Автодом Алтуфьево» սերվիս-ծառայության տնօրեն Ռոման Տիմաշովը ընդգծել է, որ պահեստամասերը, որոնք արտադրվում են ՌԴ տարածքում, հաճախ պատրաստվում են ներմուծվող հումքի օգտագործմամբ, ինչը ներառվում է վերջնական արտադրանքի ինքնարժեքի մեջ։

«Գների փոփոխությունը փոխվել է արժույթի փոխարժեքին համապատասխան։ Լրացուցիչ ռիսկը, որոնք այժմ առկա են, պատժամիջոցների ազդեցությունն է լոգիստիկայի եւ ապրանքի վճարման վրա։ Մատակարարման շղթաները երկարում են, փոխադրման արժեքը նույնպես բարձրանում է։ Պահեստամասերի գինն ընդհանուր առմամբ վերջին ամսում ավելացել է 10-15 տոկոսով։

Ցանկացած առեւտրային ձեռնարկության խնդիրը կլիենտին պահելն է։ Այժմ թրենդը մեքենաների սպասարկման ոլորտում հետեւյալն է. հանգույցների եւ ագրեգատների նորոգում,  ոչ օրիգինալ պահեստամասերի, անալոգների օգտագործում»,- ավելացրել է Տիմաշովը։