Ռուսներին արգելել են օգտվել Times New Roman, Arial տառատեսակներից

Մանրամասներ
ա

Times New Roman, Arial, Verdana, Tahoma և Helvetica տառատեսակների իրավունքների սեփականատեր ամերիկյան Monotype ընկերությունը ռուս օգտատերերի համար արգելափակել է կայքի իր գրադարանի մուտքը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ռուսական ՏՏ ընկերությունների աղբյուրները։

Տառատեսակների կատալոգով էջ բացելիս օգտատերը տեսնում է մուտքի արգելված հաղորդագրություն: ՏՏ ընկերությունում հրապարակման զրուցակիցը պարզաբանել է, որ Monotype տառատեսակների գրադարանը ռուս օգտատերերի համար անհասանելի է դարձել ապրիլի 11-ին։