Իրավիճակն օրհասական է և մի օր պայթելու է Երեւանի փողոցներում ու շատ ահավոր է պայթելու. Ստեփան Դանիելյան

Մանրամասներ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչը արգելված է Հ1-ով ասել, ինչի մասին ԱԺ-ում չեն խոսում, ու ինչը մի օր պայթելու է Երեւանի փողոցներում ու շատ ահավոր է պայթելու։

Արցախում իրավիճակն օրհասական է։

Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված  Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։

Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։

Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։

Դուք դա կարող եք անել։

Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից։

Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան»