ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի, կդիտարկի ընդդիմության ցանկացած թեկնածություն

Մանրամասներ

Ցանկանում եմ հատուկ նշել, որ եթե ԱԺ-ն ընդունի այս որոշումը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի առաջադրելու թեկնածու: Ըստ քվոտայի այդ տեղը պատկանում է մեր ընդիմադիր խմբակցություններին, հետևաբար մեր խմբակցությունը պատրաստակամ է դիտարկելու ցանկացած թեկնածություն

Ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ներկայացնելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին, նախագիծը:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, որը  կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի, միաժամանակ կմասնակցի խորհրդի նիստերին, որտեղ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ի պաշտոնե ընդգրկված են մշտական հանձնաժողովների նախագահները»,- ասել է նա: