Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Մանրամասներ

Վահան Նարիբեկյանն այսօր կազատվի ԱԺ աշխատակակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից. այս մասին ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Այդ պաշտոնում Վահան Նարիբեկյանին կփոխարինի ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը։

Անդրադառնալով կադրային փոփոխության պատճառներին, Ծովինար Խաչատրյանն ասաց, որ դեռևս 2022 թվականի դեկտեմբերին Ալեն Սիմոնյանի և Վահան Նարիբեկյանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ հունվարյան տոներից հետո աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ազատվելու է աշխատանքից։