Ես դա նրան թույլ չեմ տա. նա ուզում է գալ 3 ամսով, ու ևս մեկ պատերազմի տանել. ՔՊ պատգամավորն Օսկանյանին

Մանրամասներ

Հայաստանը, երբ որ բանակցությունների սեղանի շուրջ է եղել և հիմնական դերակատար է եղել, դրա արդյունքում տեսանք, որ դիվանագիտորեն ոչ մի լուծում հնարավոր չի եղել, այդ թվում նաև Վարդան Օսկանյանի  ժամանակ:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է օրերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ Արցախի հարցով բանակցությունների մասին հայտարարությանը:

«10 տարի Վարդան Օսկանյանը աշխատավարձ է ստացել, 100-ավոր հանդիպումների է մասնակցել, փորձել է լուծել, ես չեմ ասում նա չի փորձել լուծել, նա ուզել է հայանպաստ լուծում գտնել, բայց չի կարողացել, դա նշանակում է, որ նրա ճանապարհը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, կամ տանում է պատերազմ:

Եթե նա ուզում է գալ 3 ամսով, ու ևս մեկ պատերազմ բերել, ես դա նրան թույլ չեմ տա: Պատերազմներին, սովորաբար, Վարդան Օսկանյանի որդին չի մասնակցում»,- ասել է նա