Տոներ կսահմանվեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը. հունվարի 6-ը ևս կլինի ոչ աշխատանքային

Մանրամասներ

ա

Առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ կառավարությունը որոշեց փոփոխություն կատարել։ Հունվարի 2-ն առաջարկվեց վերադարձնել ոչ աշխատանքային օրերի ցուցակ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Այսպիսով, Ամանորին եւ Սուրբծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը, ինչպես նաեւ հունվարի 6-ը։