Վթարի է ենթարկվել լրագրող Լիա Սարգսյանը

Մանրամասներ

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վթարը, որ տեսնում եք նկարներում, տեղի է ունեցել այսօր՝ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում։ Սպրինտերի մեջ նաեւ ես էի, 8 այլ քաղաքացիների, մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխեցին հիվանդանոց: 

4 ժամ վթարից տուժած մյուս 9 քաղաքացիները դեպքի վայրից ստիպված են եղել չհեռանալ, քանի դեռ քննիչ կոչեցյալները չեն ժամանել: 
Գոռ Աբրահամյան Արգիշտի Քյարամյանին փոխանցիր, ընկեր ջան, որ իր ղեկավարած կառույցում կատարյալ բարդակ է ու ամենաթողություն: Այն քննիչին, որը պիտի գար, մոտ 5 անգամ զանգել են, սենյակից դուրս չէր գալիս:
Ուրեմն դեպքը տեղի ունեցավ ժամը մոտ 14:00-ին, 20 րոպե անց առաջինը տեղ հասան Իջեւանի պարեկները, շտապօգնությունը, ապա ԱԻն ՓԾ աշխատակիցները: Այս հատվածում շնորհակալություն հայտնեմ պարեկներին՝ ի դեմս Իջեւանի վաշտի հրամանատար Արտակ Օհանյանին եւ փրկարաներին: 
Շտապօգնության բժիշկների մոտ ջուր չկար, թերեւս իրենց մասին այսքանը: 
ՀՀ Քննչական կոմիտե դուք առհասարակ տեղյակ եք, թե ինչ է կատարվում ձեր մարզային բաժիններում: Վթարից տուժած քաղաքացիները անձրեւի տակ 4 ժամ սպասել են մինչեւ կբարեհաճեին Իջեւանի քննիչները: 
Քննիչների գործը ստիպված պարեկներն են արել՝ տուժածների տվյալները վերցրել են ու մի մասին ճանապարհել տուն» :