«Շատ բան չի փոխվել, 30 տարի ջուր ծեծոցուց հետո վերադարձել ենք հին կետին. ՀՀ-ն ստիպված ա լինելու միջամտի Արցախում կատարվողին». Յարալյան

Մանրամասներ

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սրտիկներ նոր պատերազմ լինելու ա, դա մեր ուզել չուզելով չի, կառավարության կզելու չափից ու խալխի ոտերը շոյելու ձևից չի կախված։
Արցախյան խնդիրն էլ քմահաճույքից չէր ծագել, պարզապես կյանքը դառել էր անտանելի, իսկ նորաթուխ ՀՀ-ն լավ կյանքից չէր, որ խառնվեց կոնֆլիկտին։
Իրականում, շատ բան չի փոխվել, 30 տարի ջուր ծեծոցուց հետո վերադարձել ենք հին կետին, վաղ թե ուշ ՀՀ-ն ստիպված ա լինելու միջամտի Արցախում կատարվողին, դա կլինի էս քաղաքական ղեկավարությամբ, թե առանց իրանց, թե իրանց վրով, բայց դա անխուսափելի ա, ոչ մեկ տրամադրված չի խաղաղության, երբ դու փալաս ես։
Նենց որ, ով խաղաղություն ա տենչում առանց դրա համար հիմքեր կառուցելու, իմանաք էլի, հետո բողոք, լացն արդեն անիմաստ են լինելու։
Զենքի օրենքն էլ էնդի գառլախեցին թողին, ոչ ժամկետ են ասում, ոչ լուծում, այլ բան սպասելի էլ չէր փաստորեն»։ 

Արման Յարալյան