Նյու Յորքում կկայանա «Ներդրումները տեղորոշում են Հայաստանը» խորագրով «Orion Summit 2023» միջոցառումը

Մանրամասներ

Նյու Յորքում հունիսին կանցկացվի «Ներդրումները տեղորոշում են Հայաստանը» խորագրով «Orion Summit 2023» միջոցառումը, որին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վահան Քերոբյանին Նյու Յորք գործուղելու մասին որոշումը հունիսի 15-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հունիսի 19-23-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` «Ներդրումները տեղորոշում են Հայաստանը» խորագրով «Orion Summit 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ: