Ուկրաինան սկսել է հարձակումը, և նրանք կայուն առաջընթաց են գրանցում. սա շատ կատաղի կռիվ է․ ԱՄՆ գեներալ

Մանրամասներ

Հինգշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինային սպառնում է կոշտ պայքար ռուսական ուժերի դեմ իր հակահարձակման ժամանակ, ու Կիևի դաշնակիցներին հորդորել են «խորը փորել»՝ ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրելու համար: Այս մասին գրել է Reuters-ը։

«Ուկրաինան սկսել է իր հարձակումը, և նրանք կայուն առաջընթաց են գրանցում: Սա շատ դժվար կռիվ է: Դա շատ կատաղի կռիվ է, և, հավանաբար, զգալի ժամանակ կպահանջվի մեծ ծախսով»,- Բրյուսելի ՆԱՏՕ-ի շտաբում հայտարարել է ԱՄՆ բանակի միացյալ շտաբների ղեկավարների նախագահ, բանակի գեներալ Մարկ Միլլին։

Միլին խոսել է ԱՄՆ-ի գլխավորած կոնտակտային խմբի հանդիպումից հետո, որը բաղկացած է մոտ 50 երկրներից, որոնք ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպման ժամանակ ասել է, որ Կիևը և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աջակցության կարիք ունի, քանի որ պատերազմը «մարաթոն էր, ոչ թե սպրինտ»:

Օսթինը նշել է, որ խումբն արդեն տվել է Patriot, IRIS-T և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք պաշտպանել են Ուկրաինային ռուսական հրթիռային հարձակումներից: Բայց նա ասել է, որ Ուկրաինային ավելին է պետք:

«Ես խնդրում եմ, որ այս Կոնտակտային խմբի անդամները շարունակեն խորը փորել՝ Ուկրաինային տրամադրելու հակաօդային պաշտպանության միջոցներ ու զինամթերք, որոնք նրան այդքան հրատապ անհրաժեշտ են իր քաղաքացիներին պաշտպանելու համար», - ասել է Օսթինը բացման խոսքում: