ՀՀ քաղաքացին ապուշ չի․ Ականջներիդ օղ արեք. ՔՊ պատգամավորն ընդդիմությանը. VIDEO

Մանրամասներ

Սիրելի քաղաքացիներ, ձեզ նորից փորձում են  ինչ-որ մի հնարավոր բան ներկայացնել որպես իրականություն։

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։  Նրա ելույթը նվիրված էր ընդդիմության հայտարարություններին։

«Մի խմբակցության ղեկավար, եկել է այստեղ և ասում է՝ տեսեք՝ մենք ինքնորոշումից ո՞ւր ենք հասել, էդ ո՞ր ինքնորոշումից եք ո՞ւր հասել,  1999 թվականին  ձեր քաղաքական լիդերի կողմից բանակցված ինքնորոշումի՞ց,  որը ենթադրում էր, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Քննարկվել է, որ Ադրբեջանի հայերը պետք է ունենան ադրբեջանական անձնագրեր՝  հատուկ  Լեռնային Ղարաբաղ նշումով։

Կարող է ամեն դեպքում երկքաղաքացի լինե՞ն, նաև ՀՀ  քաղաքացիություն ստանան, թե՞ հնարավոր չէ, դա է ինքնորոշո՞ւմը։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէիք ճանաչում, բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր»,- հարց հնչեցրեց նա։

Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ ժողովուրդն այս ամենը հիշում է և հենց այս հարցերի պատասխաններ էլ սպասում են ընդդիմությունից։ Իշխանական պատգամավորը ընդդիմությանը նաև կոչ հղեց․

«Ականջներիդ օղ արեք, ՀՀ ժողովուրդը, քաղաքացին ապուշ չի, քաղաքացուն մի վերաբերվեք այնպես, ինչպես ապուշին։ Քաղաքացին այս ամենը շատ լավ հասկանում է»,- հայտարարեց Ալեքսանյանը։