Իրանում նավթի օրական արդյունահանմանը ավելացել է 45 հազար բարել նավթ. Ռաիսի

Մանրամասներ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ նոր նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում նավթի օրական արդյունահանմանը ավելացել է 45 հազար բարել նավթ:

Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Իբրահիմ Ռաիսին հայտարարել է հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում գազի վերամշակման գործարանի բացման արարողության ժամանակ, նշելով, որ ներկայիս կառավարության օրոք նավթարդյունաբերության և գիտելիքահենք ընկերությունների հետ հարաբերությունները բարելավվել են։

Նա հավելել է, որ նավթային ոլորտում գործող նման ընկերությունների թիվը 100-ից հասել է 500-ի, և նավթի նախարարությունն այդ ընկերությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում:

«Այսօր նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում օրական արդյունահանմանը ավելացվել է 45 հազար բարել նավթ, և այդ բարձր դինամիկան պետք է պահպանել», – հավելել է նա: