Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների մասին տեղեկություններին․ Տեսանյութ

Մանրամասներ
Իրան

Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների մասին տեղեկություններին։ 

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ տեղեկություն չունի Իսրայելի կողմից Իրանին վերջին հարվածների համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին:

Դեսպանը նաև չի մեկնաբանել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման որոշումը՝ խորհուրդ տալով այդ հարցն ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպանին։

Սոբհանին նշել է, որ եթե ​​Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի: