Վերացվել է մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Մանրամասներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Տեսչական մարմնի Լոռու մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: