Գահավիժում է Ադրբեջանական նավթի գինը

Մանրամասներ
Նավթ

Հոկտեմբեր 2-ին բորսայում ադրբեջանական նավթի գինը նվազել է 6,04 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 41,98 ԱՄՆ դոլար (երեկ՝ 42,93 ԱՄՆ դոլար)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել

Հոկտեմբեր 2-ին բորսայում ադրբեջանական նավթի գինը նվազել է 6,04 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 41,98 ԱՄՆ դոլար (երեկ՝ 42,93 ԱՄՆ դոլար)։ Օրական Ադրբեջանը արդյունահանում է 300-500 հազար բարել նավթ․ այս տարվա 8 ամիսների հաշվարկով արտահանել է 3,5 մլրդ ԱՄՆ դոլարով ավելի քիչ նավթ։ Ադրբեջանի նավթի գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին եւ ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը չի կարող երաշխավորել ոչ ոք»,- գրել է նա։