Համբուրգում էկոակտիվիստները կամրջի վրա յուղ են լցրել. Նրանք փակել են ճանապարհը Չարլզ III-ի ժամանումից առաջ  

Մանրամասներ

Երեք էկոակտիվիստներ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ Համբուրգ ժամանելուց առաջ սեւ գույնի բուսական յուղ են լցրել Կելբրանդյան կամրջի վրա, հաղորդում է RND-ն:

Արդյունքում ճանապարհը փակվել է։

Համբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ մնացել է ճանապարհին, նրան ստիպված են եղել դուրս հանել տեխնիկայով: 

Երեքին էլ ձերբակալել են։ Ձերբակալվածները «Վերջին սերունդ» (Letzte Generation) խմբավորման անդամներ են։

Կազմակերպության տեղեկություններով՝ այդ ակցիայով գերմանացի ակտիվիստները ցանկացել են ցույց տալ, որ «նավթի հետ ոչինչ չի ստացվի»։