Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, ունենք պայմանավորվածություն, որ այդ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանը պարզաբանեց՝ երբ է հնարավոր իր նշած պայմանագրի ստորագրումը. «Երբ որ մենք կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ»: