Մենք ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում. ԳՇ պետի տեղակալ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Նախօրեին դեպքերը հենց եղել են այն պատճառով, որովհետեւ մենք հակազդում ենք, չենք թողնում իրենք առաջ գան, չենք թողնում ամրանան, չենք թողնում տեխնիկա մոտեցնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հակառակորդը չամրանա, իսկ թե ինչ հակազդման միջոցներ է պլանավորվում, միանշանակ բարձրաձայն չեմ կարող ասել: Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է կատարելու վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի  դան հասնենք: լսել եք երեւի՝ Հայաստանը քանի քառակուսի կմ է, այդքանն էլ պետք է ապահովենք»,-ասաց նա: