Թուրքիա. 3 զոհ, 213 վիրավոր՝ նոր երկրաշարժի հետևանքով. Թարմացվող

Մանրամասներ

Նոր երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել է 213-ը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաթայ նահանգում փլուզվել են մի շարք շինություններ։

Իշխանությունը բնակչությանը հորդորել է հեռու մնալ նաև ծովի առափնյա շրջանից։