Թուրքիայի ծովափերին ջուրը մոտ 50 մետր հետ է քաշվել

Մանրամասներ

Թուրքիայի Մուղլայի ծովափին ջուրը մոտ 50 մետր հետ է քաշվել, հայտնում է Anadolu-ն։

Մասնագետների կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել մակընթացային շարժումներով եւ քամու ճնշման փոփոխությամբ։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ստամբուլի արեւմտյան մասում գտնվող Ավջիլար թաղամասի մոտ Մարմարա ծովը ափից հետ է քաշվել մոտ 15 մ-ով։

Ալտինովա եւ Թեքիրդաղ քաղաքների տարածքում ծովը նահանջել է ափից մինչեւ 25 մետր հեռավորության վրա։ Նահանջող ջրերը մերկացրել են «Արքայական ճանապարհ» անունով հայտնի ժայռերը։

Քանդիլլի աստղադիտարանը հայտնել է, որ երեւույթը կապված չէ վերջին երկրաշարժերի հետ, այլ պայմանավորված է ճնշման անկմամբ։ Թեքիրդաղի Նամիկ Քեմալ համալսարանի դասախոս, դոցենտ Էմրե Օզշահինը նշել է, որ Մարմարա ծովը ամեն տարի ափից հետ է քաշվում։ Նա ընդգծել է, որ «վախենալու ոչինչ չկա»։