«Դա ձեր վարկածն է կամ թյուրիմաց վարկած է». դասակի հրամանատարը՝ զինվորների կացարանում ավտոբենզինի գործածման մասին

Մանրամասներ

Դա ընդամենը վարկած է, եթե այդ դեպքի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ, ես չեմ կարող այդ վարկածը բարձրաձայնել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորական զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանն առ այն, որ «ասում են՝ ավտոբենզին է օգտագործվել, ինչն անթույլատրելի է», և հարցին՝ «այս կացարանին տրամադրվե՞լ է համապատասխան վառելանյութ»։

«Դա ձեր վարկածն է կամ մի հատ «թյուրիմաց» վարկած է, ինչ-որ մեկը ձեզ ասել է»,- ասաց դասակի հրամանատարը:

Նշենք, որ այսօր Կառավարության նիսին Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «5 լիտրանոց տարայով փորձ է արվել ավտոբենզինը լցնել վառարանի մեջ, հրդեհը անցել է սպային, ով ինքնապաշտպանական բնազդով՝ բենզինը շպրտել է կացարանի ուղղությամբ»: