Իժեւսկի դպրոցում հրաձգության հետեւանքով զոհվել է պահապանը, երեխաների շրջանում կան զոհեր եւ վիրավորներ, երկուշաբթի տեղեկացրել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Իժեւսկի թիվ 88 դպրոցում առայժմ անձը չպարզված մեկը թափանցել է դպրոց, սպանել պահապանին, սա արդեն հայտնի է։ Կան զոհեր եւ վիրավորներ երեխաների շրջանում»,- ասել է Բրեչալովը։
Ուդմուրտիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է 6 մարդ՝ 5 երեխա և 4 մեծահասակ, 20-ը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով՝ կրակողն ինքնասպան է եղել։
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկություն էր ստացել Իժեւսկի թիվ 88 դպրոցում հրաձգության մասին։ Անհապաղ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները։
Դպրոցը գտնվում է Իժեւսկի կենտրոնում, քաղաքապետարանից ոչ հեռու։ Այնտեղ այժմ սովորում է 982 աշակերտ, աշխատում 80 ուսուցիչ։
0Comments