Բելառուսը սկսել է խաղաղ ժամանակից պատերազմականի անցնելու համար զորքերի պատրաստականության ստուգումը

Մանրամասներ
ա

Մինսկում մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստականության հանկարծակի ստուգման շրջանակներում խաղաղ ժամանակից պատերազմականի տեղափոխելու գործողություններ են իրականացվում, հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Զինված ուժերի զորքերի ծառայության վարչության պետի կողմից հաստատված մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստականության մակարդակի հանկարծակի ստուգումների պլանի համաձայն, Մինսկի ռազմական հրամանատարությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ խաղաղ ժամանակից պատերազմականի անցնելու համար»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Խոսքը զինծառայողների գիտելիքները ստուգելու եւ զորամասը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի հասցնելու ժամանակ նրանց գործողությունները գնահատելու մասին է։