Լուկաշենկոն բացառել է Բելառուսի և Ռուսաստանի միավորումը մեկ պետության մեջ

Մանրամասներ
լուկաշենկո պուտին

Բելառուսն ու Ռուսաստանն ի զորու են այնպիսի միավորում ստեղծել՝ էլ ավելի ուժեղ լինելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ներկայացուցիչների պալատի և տեղական խորհուրդների պատգամավորների ընտրություններում քվեարկելուց հետո, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Ըստ Բելառուսի նախագահի, հետխորհրդային տարածքում կան ինտեգրման տարբեր մակարդակներով մի քանի միջազգային միավորումներ։ Թվով ամենամեծը Անկախ Պետությունների Համագործակցությունն է։ ԱՊՀ-ի հիմնական սկզբունքներից մեկն ազատ առևտրի գոտին է։ Եվրասիական տնտեսական միությունն արդեն ավելի առաջադեմ կառույց է։

Նրա կարծիքով, Բելառուսի և Ռուսաստանի միջև ավելի խորը ինտեգրացիա է ձևավորվել։

«Մենք պահպանել ենք այս նախագիծը և այս հարցում հանգիստ առաջ ենք գնում», - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Միաժամանակ, երկրի նախագահը կարծում է, որ Բելառուսը և Ռուսաստանը պետք է մնան երկու ինքնիշխան և անկախ պետություններ։

«Այսօր ասել, որ «բելառուսները ծնկի են եկել», «Բելառուսը կանգնած է Ռուսաստանի առջև, վաղը մենք այն կընդգրկենք Ռուսաստանի կազմում», - նույնիսկ դուք, որ աշխատում եք Ռուսաստանում, երբեք դրա օգտին չեք քվեարկի»,- դիմել է նա ռուսաստանյան լրատվամիջոցի ներկայացուցչին։  

Լուկաշենկոյի կարծիքով, ոչ Ռուսաստանում, ոչ Բելառուսում  չեն աջակցի երկու պետությունների միավորմանը։ Նա նշել է, որ նման քայլը ոչ մի օգուտ չի բերի և միայն կվատթարացնի իրավիճակը։ «Պետք է  step by step, քայլ առ քայլ, հանգիստ, էվոլյուցիոն ճանապարհով լուծենք մեր առջև ծառացած խնդիրները»,- ասել է նա։